Հանրապետության Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների, դեռևս առկա խնդիրների և 2018 թվականի ծրագրերի մասին
2018-02-28
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:
Նախարար Մկրտչյանը զեկուցել է,…
Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները
2018-02-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցացիա» ՀԿ, Ուսուցման ազգային հիմնադրամ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ և «Հույս և ապագա» ՀԿ:
Նախարարը հանդիպել է «Լռության ձայն» կազմակերպության ներկայացուցիչներին
2018-02-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Լռության ձայն» հասարակական կազմակերպության նախագահ Արտաշես Հովհաննիսյանին և լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների: Վերջիններիս նախարարը հրավիրել էր հանդիպման՝ լսելու նրանց մտահոգությունները և առաջարկությունները՝ «Բարձրագույն կրթության մասին» օրինագծում ներառականության ապահովման և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ամրագրման վերաբերյալ: Երիտասարդները նշել են, որ ի տարբերություն…
Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում
2018-02-28
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Վրաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռումինիայի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Նշված երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար հատկացվել են հետևյալ կրթաթոշակային տեղերը.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն…
ՀՀ ԿԳՆ թիմը լավագույնն է ճանաչվել պետական գերատեսչությունների հրաձգության մրցույթում
2018-02-28
ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթում երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության և գիտության նախարարության թիմը՝ լավագույնը ճանաչվելով պետական գերատեսչությունների թիմերի մեջ: Ամենամյա մրցույթը կազմակերպվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Մրցումներն անցկացվել են փետրվարի 22-23-ը՝ «Ասպար Արմս» հրաձգարանում: Մրցմանը մասնակցել են ՀՀ Նախագահի,…