Հարգելի այցելու,

 

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կայքում։ Մեր պետությունը թևակոխել է զարգացման նոր փուլ, որտեղ խիստ կարևորում ենք կրթությունը, որպես պետության զարգացման և պետականաշինության հենասյուն։ Ազատ, կրթված և քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատների և հասարակության ձևավորումն այսուհետ դառնում է մեր առաքելությունը։ 

21-րդ դարում զարգացման և առաջընթացի գրավական են համագործակցությունն ու թիմային աշխատանքը, ստեղծարարությունն ու նորարականությունը, քննադատական մտածողությունն ու խնդիրներ լուծելու ունակությունը։ Ահա այս հմտությունները ձևավորելու հրամայականն է դրված մեր կողմից առաջարկվող կրթության քաղաքականության հիմքում, և վստահ եմ՝ համատեղ ջանքերով կձևավորենք կրթության և գիտության նախարարության և հասարակության համագործակցության նոր մշակույթ։ Մեր աշխատանքի ոճը լինելու է մասնակցային, բաց, թափանցիկ և փոխվստահելի։

Կարևորելով բոլորի և յուրաքանչյուրի մտահոգություններն ու առաջարկները՝ ակնկալում եմ Ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունը ոլորտում իրականացվող գործընթացներում։

 

    ՀՀ կրթության և գիտության նախարար  

    Արայիկ  Հարությունյան

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։