ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-02-13

Փետրվարի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին»,
««Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական…

ՀԱՊՀ-ում բացվել է Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ

2018-02-12

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի» բացման արարողությունը, որին ներկա է  գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։  Նախարարը շրջել է կենտրոնում և ծանոթացել դրա հնարավորություններին: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ ծրագիրն իրականացվել է ԿԳ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ: «Սա Պոլիտեխնիկի…

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ծրագրերը

2018-02-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների՝ Մարգո Ա. Հոֆթջիզերի, Նինո Կուտատելաձեի, Հաննա Ալասուտարիի, Անուշ Շահվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականցվող և առաջիկայում նախատեսվող կրթական ծրագրերը: Նշելով, որ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանում կրթական բարեփոխումների …

Նախագահն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

2018-02-09

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր…

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն ընդգրկվել է գլոբալ վարկանիշավորման զեկույցում

2018-02-09

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի 2018թ. հունվարի 30-ին հրապարակված ամենամյա հեղինակավոր “Global Go To Think Tank Index Report” համաշխարհային վարկանիշային զեկույցում «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» բաժնում զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակի տվյալ բաժինը կազմելիս զեկույցի հեղինակները գնահատել…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։