Սեպտեմբերից անվտանգ երթևեկության նոր դասընթաց դպրոցներում
2018-03-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով 2018 թվականի փետրվարի 8-ին հաստատվել է ՀՀ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար նախատեսված «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը, որը մշակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ: Նպատակը երեխաների մեջ ճանապարհային երթևեկության կարգապահություն դաստիարակելն ու անվտանգ երթևեկության կանոնների պահպանում սովորեցնելն է:
«Ճանապարհային երթևեկության…
Շրջաբերական հանրակրթական ուսումնական հաստատություններին
2018-03-22
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին:
«Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդես
2018-03-21
ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են շուրջ 50 կրթական և մասնագիտական հաստատություններ: «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից: Ցուցահանդեսի…
Բարձրագույն կրթության համակարգում ամենակարևորն ուսանողն է. Լևոն Մկրտչյան
2018-03-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով բուհի ներկա և նախկին ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ անկախության տարիներին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին հաջողվել է պահպանել կենսունակությունը, ապրել ակտիվ ռիթմով ու զարգանալ. «Բուհական կյանքում ամենամեծ…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2018-03-20
Մարտի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը: