ՀՀ ԿԳՆ թիմը լավագույնն է ճանաչվել պետական գերատեսչությունների հրաձգության մրցույթում
2018-02-28
ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթում երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության և գիտության նախարարության թիմը՝ լավագույնը ճանաչվելով պետական գերատեսչությունների թիմերի մեջ: Ամենամյա մրցույթը կազմակերպվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Մրցումներն անցկացվել են փետրվարի 22-23-ը՝ «Ասպար Արմս» հրաձգարանում: Մրցմանը մասնակցել են ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների 34 թիմերի 227 մասնակիցներ:
2018 թվականի հաղթողների և մրցանակակիրների պարգևները հանդիսավոր պայմաններում հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: