Համագործակցություն` Հայաստանի և Լեհաստանի քոլեջների միջև
2018-03-19
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է Լեհաստանի Սվենտոկշիսյան վոևոդության փոխմարշալեկ Յան Մակովիակիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կիելցեյի գեղարվեստի ուսումնարանի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը և Լեհաստանը կրթամշակութային ոլորտում համագործակցության պատմական արդյունավետ փորձ ունեն, և պետք է…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերքում է
2018-03-19
ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի կողմից շատ հստակ պահանջ է դրվել՝ նախարարություն ներկայացնել գրավոր ծրագիր: Մինչ օրս…
«Արհեստ և արվեստ» ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես
2018-03-17
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը մասնակցել են արհեստների և արվեստի մասնագիտություններով կրթություն իրականացնող 17 ՄԿՈՒ հաստատություններ: Քոլեջների և ուսումնարանների սովորողները ներկայացրել են նկարների, ոսկեգործության, արծաթագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտի գեղարվեստական մշակման, կարի արտադրության տեխնոլոգիայի, դիզայնի, գորգագործության,…
Դրամաշնորհների հավաստագրեր` գիտական մրցույթների հաղթողներին
2018-03-16
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Գիտության պետական կոմիտեի 2017թ. անցկացրած միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը: Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, ողջունելով ներկա գիտնականներին, նշել է, որ միջազգային ասպարեզում համագործակցային կապերի խթանումը կոմիտեի առջև դրված օրակարգային հարցերից է: Նրա խոսքով՝ այս տարի…
Կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը
2018-03-14
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են՝ ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, գործարար ոլորտի և արհեստակցական կազմակերպությունների…