Աշխատանքային հանդիպում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի հետ

2018-02-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Թիեն Ըրլոնգին:
Աշխատանքային կարգով քննարկվել են Չինաստանի հետ  համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես  անդրադարձ է եղել միջպետական  ծրագրերով Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում …

Մենք պարտավոր ենք ճանապարհ բացել շնորհալի երիտասարդների համար. Լ. Մկրտչյան

2018-02-27

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում բացված…

Գերմաներենի դասավանդման արդյունավետությունը` հանդիպման առանցքում

2018-02-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  հանդիպում է ունեցել  ՀՀ-ում  ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի հետ, որտեղ ներգրավված են Հայաստանում գործող գերմանական մասնագիտական կազմակերպությունների՝ Գյոթեի անվան ինստիտուտի, Գերմանիայի արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA)  և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներ: Հանդիպման…

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ԱԺ լսումներում

2018-02-22

Հարգելի պատգամավորներ և գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս լսումները կազմակերպելու համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում ոչ միայն ներկաներին, այլ նաև մեր հասարակության այն հատվածին,  որը շատ ակտիվ մասնակցություն ունի օրինագծի քննարկմանը, քանի որ իսկապես համակարգային փոփոխություններ ենթադրող օրենքի նախագիծ է ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը: Մինչև խոսքիս բովանդակային մասին անցնելը՝…

Խորհրդարանական լսումներ Բարձրագույն կրթության օրինագծի շուրջ

2018-02-21

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր անցկացվել են «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:  Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ նման լսումները կազմակերպելու համար: «Իմ երախտագիտությունն եմ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։