ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-03-14

Մարտի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 162-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության  որոշման  նախագիծը:

Մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը

2018-03-13

Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:

Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

2018-03-07

Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի՛ կանայք` դաստիարակներ, ուսուցչուհիներ, դասախոսներ, գիտնականներ, 
Ի սրտե շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առիթով:
Սիրելի՛ մանկավարժներ, դուք եք պատասխանատու կրթության ոլորտում ավանդույթների պահպանմանը զուգընթաց բարեփոխումների իրականացման համար, որի իրագործումը պահանջում է նվիրում և անմնացորդ սեր:
Մանկավարժի աշխատանքով է…

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ

2018-03-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին  Լիոնի  փոխքաղաքապետ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Կարին Դոնին-Սոզին, Լիոնի համալսարանի նախագահ և  CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահին, Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանը մասնակցել…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-03-05

Մարտի 6-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում, Հայաստանի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։