Միջազգային կազմակերպություններ
Միջազգային կազմակերպություն |
Ծրագրի անվանում |
Ծրագրի նպատակ |
Գործողության ժամկետ /վերջին երեք տարվա ընթացքում իրականացված կամ գործող/ |
«Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն |
«Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր |
Երեխայի վաղ մանկության զարգացման ու սովորողների առողջ ապրելակերպի համագործակցություն |
2014–2016թթ. |
«Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն |
«ԱՌՆ ներառական կրթությունը նախադպրոցական և հիմնական դպրոցի ուսուցիչների/դաստիարակների համար» և «Աղետների ռիսկի նվազեցման ներառական /ԱՌՆՆ/ կրթությունը և երեխաների պաշտպանությունը աղետի ժամանակ» |
ԿԱԻ և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության մասնագետների կողմից մշակվել են համապատասխան ձեռնարկ և մեթոդական նյութեր, վերապատրաստվել են ՀՀ Լոռու, Արմավիրի, Սյունիքի մարզերի մի շարք հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և մանկապարտեզների դաստիարակներ |
2016թ. |
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակ |
Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում |
Հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին սննդով ապահովում |
գործող |
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն |
Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում |
Հզորացնել ներառական կրթության համակարգը |
2017-2019թթ. |
Միջազգային զարգացման ընկերակցություն |
«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագիր |
Աջակցել կրթական բարեփոխումներին հետևյալ ուղղություններով՝ 1.Հանրակրթության որակի բարելավում 2.Բոլոնիայի օրակարգի համատեքստում եռաստիճան կրթության բարեփոխումների աջակցություն |
2009-2015թթ. |
Միջազգային զարգացման ընկերակցություն և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ |
Կրթության բարեփոխում |
Աջակցել կրթական բարեփոխումներին հետևյալ ուղղություններով՝ 1.Հանրակրթության որակի բարելավում 2.Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը
|
2014-2019թթ. |
«Ագենս Յունիվերսարի դե Լա Ֆրանկոֆոն» |
ՏՀՏ վերապատրաստումների կարիքների գնահատում, մոդուլների մշակում և վերապատրաստողների վերապատրաստում |
ՏՀՏ վերապատրաստումների մոդուլների և վերապատրաստողների առկայությունը հնարավորություն է տալիս իրականացնել երկարատև թիրախային վերապատրաստումներ |
2016-2017թթ. |
Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գլխավոր տնօրինություն |
Իթվինինգ |
Իթվինինգը Եվրոպական Միության ծրագրերից է (հանդիսանում է Էրազմուս+–ի մի մաս) և կոչված է աջակցելու դպրոցներին և ուսուցիչներին՝ նախադպրոցական համակարգից մինչ ավագ, ընդգրկելով նաև հատուկ դպրոցները՝ համագործակցելով Եվրոպայի բոլոր դպրոցների հետ՝ այդ նպատակով օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները |
2013թ. մինչ այժմ Հաստատվել է 2017-18թթ. գործողությունների ծրագիրը |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակ/ՅՈՒՆԻՍԵՖ |
Հայաստանում դպրոցների անվտանգության տվյալների շտեմարանի ստեղծում, հետազոտության իրականացում |
Նպատակն է. ստեղծել շտեմարան, որը կներառի ՀՀ-ում գործող բոլոր տիպային դպրոցների ԱՌՆ տեսանկյունից ներքին և արտաքին անվտանգության, կառավարման և ուսուցման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն |
2014-2015թթ., 2016թ. |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակ/ՅՈՒՆԻՍԵՖ |
Աջակցություն «Կրթության զարգացման 2016-2025թթ ռազմավարական ծրագրի մշակմանը» |
Նպատակն է. մշակել և ՀՀ ԿԳ նախարարության ներկայացնել «Կրթության զարգացման 2016-2025թթ ռազմավարական ծրագրի» նախագիծը |
2015թ. |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակ/ՅՈՒՆԻՍԵՖ |
Ենթահամակարգի ստեղծում |
Նպատակն է. Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ստեղծել մի ենթահամակարգ, որը կրթությունից դուրս մնացած երեխաների հնարավորինս վաղ բացահայման հնարավորություն կտա: Լոռու մարզում ենթահամակարգի փորձարկման համար վերապատրաստել մասնագետների |
2016-2017թթ. |
Եվրոպական Միություն |
«Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր |
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին բարելավել իր աշխատաշուկայի արդյունավետությունը, ինչպես նաև աշխատուժի աշխատունակությունը` շեշտը դնելով հատկապես գյուղատնտեսական աշխատանքի վրա (փորձնական մոտեցում): Ծրագիրը կնպաստի աշխատաշուկայի արդյունավետությանը և ՄԿՈՒ շրջանավարտների աշխատունակության: Հատուկ նպատակներն են՝ (1) բարելավել աշխատաշուկայի միջնորդությունը և խորհրդատվական ծառայությունները՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար ավելի լավ մուտք դեպի զբաղվածության դաշտ ապահովելու համար, (2) բարելավել շրջանավարտների հեռանկարներ փորձնական ոլորտում (ՄԿՈՒ գյուղատնտեսական հաստատություններ): |
2017-2020թթ. |
Եվրոպական Միություն (Save the Children («Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն), «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ) |
«Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» |
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում սոցիալական նորարարությունների ներմուծմանը՝ խթանելու հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար աշխատանքի հավասար հնարավորությունների ստեղծումը՝ որպես մարդու հիմնարար իրավունք, և ապահովելու առաջընթաց հետևյալ ուղղություններով. ՄԿՈՒ 46 հաստատությունների մատչելիության ապահովում` հաշմանդամություն ունեցող երիտասարդներին նորարարական և շուկայական պահանջներին համապատասխան մասնագիտական կրթություն տրամադրելու նպատակով: ՄԿՈՒ 5 հաստատությունների կարողությունների զարգացում` համատեղ ջանքերի միջոցով նորարարական սոցիալական ձեռնարկություններ հիմնելու նպատակով` հանուն կայուն աճի |
2016-2017թթ. |
«Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերություն (GIZ) |
«Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» |
Ծրագրի նպատակն է բարելավել տնտեսական զարգացումը մասնավոր հատվածի մրցունակության աճի միջոցով, աջակցել մասնագիտական կրթության և ուսուցման առաջարկների մշակմանը և արդիականացմանը, որոնք ունեն շուկայական ուղղվածություն և պահանջարկված են մասնավոր հատվածի կողմից՝ հզորացնելով մասնավոր ոլորտի ներգրավվածությունը և համագործակցությունը կրթություն մատուցողների հետ |
2014-2017թթ. |
«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամ |
Բարեգործական ծրագիր |
Ծրագրի նպատակն է ձևավորել բարենպաստ պայմաններ ՀՀ նախնական և միջին մասնագիտական կրթօջախներում սովորողների համար |
2016թ. |
Եվրոպական միություն |
“TWINING” |
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով: Ապահովել ՀՀ և Եվրոպայի բարձրագույն կրթության համատեղելիությունը և հնարավորություն ապահովել, որպեսզի ուսանողներն, աշխատողներն ու շրջանավարտներն օգտվեն շարժունության, որակավորումների միջազգային ճանաչման և ԵԲԿՏ այլ երկրների բուհերի հետ համագործակցության ընդլայնված հնարավորություններից: Բարձրագույն կրթությունը կարգավորող օրենսդրական դաշտի վերանայում: Ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցություն |
2014-2016թթ. |
Եվրոպական միություն |
Էրազմուս+ ծրագրեր
|
Կարողությունների զարգացում, ակադեմիական շարժունություն, նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում, աջակցություն իրականացվող բարեփոխումներին |
2014-2016թթ. |
Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն |
«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» |
Բարելավել կրթական ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերը, մասնավորապես՝ ծրագրի շահառուների շրջանում բարձրացնել կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքության ամրապնդման ռազմավարությունների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ավելացնել վերջիններիս օրենսդրական գիտելիքը և փորձը կոռուպցիայի դեմ պայքարում |
2015-2018թթ. |
«DVV ինտերնեյշնլ» Հայաստանյան գրասենյակ |
Լրացուցիչ և շարունակական կրթության գաղափարախոսությունը`որպես ՀՀ ՄԿՈՒ կարողությունների հզորացման նախապայման |
Լրացուցիչ և շարունակական կրթության գաղափարախոսության տարածումը և առկա քաղաքականության իրազեկվածության բարձրացումը |
2015-2016թթ. |