Լևոն Մկրտչյանն այցելել է Մոսկվայի պետական համալսարան
2018-03-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում, այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, որի ընթացքում հանդիպում է ունեցել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը, միջբուհական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի…
Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարարի հետ
2018-03-27
ՌԴ ԿԳ նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում: Պատասխան այցի շրջանակում Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևայի հետ: Ողջունելով միմյանց՝ երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կարևորել են կրթության և գիտության ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավանդական կապերի…
Կայացել է ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը
2018-03-26
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդի օրակարգում ընդգրկված էր հետևյալ հարցը՝ ՀՀ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող և նախատեսվելիք ծրագրեր՝ կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման համատեքստում:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է,…
ՀՀ պատվիրակությունը կմասնակցի միջուկային հետազոտությունների գիտաժողովին
2018-03-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մարտի 26-ից 27-ը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին:Նստաշրջանի շրջանակում տեղի է ունենալու «ՄՀՄԻ - նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովը, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի…
ՄԿՈՒ ոլորտում դուալ համակարգի տարրերի ներդրմանը նվիրված աշխատաժողով
2018-03-23
«ՄԿՈՒ ոլորտում դուալ համակարգի տարրերի ներդրումը» թեմայով թվով երրորդ աշխատաժողովի ընթացքում ամփոփվել է դուալ ուսուցման մշակված ծրագրերի փաթեթը:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության, ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ: Աշխատաժողովն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման…