Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները
2018-02-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցացիա» ՀԿ, Ուսուցման ազգային հիմնադրամ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ և «Հույս և ապագա» ՀԿ: