ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ելույթը Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովում
2018-08-02
Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ և հյուրեր.
Շնորհավորում եմ 2018 թվականի խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ: Խորհրդաժողովն իր ձևաչափով խորհրդանշական է, քանի որ սփյուռքի հետ կրթական փոխհամագործակցությունը Հայաստան-սփյուռք փոխառնչությունների կարևորագույն բաղադրիչներից է, հայ մանկավարժական մտքի և կրթական գործի զարգացման կարևորագույն գրավական:
Այսօր կրթության դաշտում վերարտադրվում և ձևավորվում են արժեքներ, որոնք լինելու…
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը՝ «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ-նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովում
2018-03-28
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատմության նոր փուլի 25–ամյակին նվիրված միջոցառման հրավերքի համար։ Այս փուլը նշանավորվեց ինստիտուտի կազմում անկախ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ընդգրկման գործընթացի ավարտով։
Շնորհավորում եմ այս միջոցառման բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բոլոր գիտնականներին, մասնագետներին և…
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ԱԺ լսումներում
2018-02-22
Հարգելի պատգամավորներ և գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս լսումները կազմակերպելու համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում ոչ միայն ներկաներին, այլ նաև մեր հասարակության այն հատվածին, որը շատ ակտիվ մասնակցություն ունի օրինագծի քննարկմանը, քանի որ իսկապես համակարգային փոփոխություններ ենթադրող օրենքի նախագիծ է ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը: Մինչև խոսքիս բովանդակային մասին անցնելը՝…
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը «Ուսուցիչ» նախաձեռնության վերաբերյալ
2017-08-23
Գերաշնորհ սրբազան հայր, ԱԺ պատգամավորներ, հարգելի ռեկտորներ, ուսուցիչներ, գործընկերներ,
Օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին որոշում կայացվեց հանդիպել կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի նման մասնագիտական լսարանով կարողանանք նախ ուղղորդել այդ խորհրդակցությունները, ինչպես նաև որոշակի հաշվետվություն ներկայացնել, որովհետև վերջին երկու տարիների մեր քայլերի տրամաբանությունն ի վերջո հանգեցրել են այն թեմաներին, որոնց վերաբերյալ այսօր պետք…
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը ԵԽ կրթության նախարարների համաժողովում
2016-04-11
Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ,
Կրթությունը ժողովրդավարության անկյունաքարն է, և այն մեծ դեր ունի հասարակությունների և պետությունների ամրապնդման, մարդկանց կենսապայմանների բարելավման և աշխարհի երկրների կայուն զարգացման ապահովման գործում:
«Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» համաժողովում…