Գիտություն
Գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է Գիտության պետական կոմիտեն, որը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող պետական մարմին է:
Կոմիտեն ստեղծվել է ՀՀ Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի ՆՀ-231-Հ հրամանագրով:
Կոմիտեի նպատակներն են`
1) գիտության բնագավառի բնականոն գործունեության ու առաջանցիկ զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
2) հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը նպաստելը.
3) գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը նպաստելը:
Կոմիտեի խնդիրներն են`
1) գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
2) գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ժամանակակից համակարգի ձևավորմանը նպաստելը. 3) գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի ժամանակակից ենթակառուցվածքի ու տեղեկատվական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրման ապահովմանն աջակցելը.
4) գիտության բնագավառի հայեցակարգերի, ռազմավարությունների, զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը և մոնիթորինգը.
4.1) գիտական և գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառում քաղաքականության մշակումն ու իրականացումը.
5) գիտության համակարգի գործունեության որակի և արդյունավետության մոնիթորինգը.
6) գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքի առևտրայնացմանը և տնտեսության մեջ ներդրմանն աջակցելը:
Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ու գիտության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակում.
2) գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակում.
3) գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակում ու դրանց իրականացման կազմակերպում.
4) գիտական և գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրերի մշակում, գիտական կադրերի պատրաստման նպատակով ուսումնասիրությունների իրականացում և պետական պատվերի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
5) գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացում.
5.1) փորձաքննության բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակում.
5.2) փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջների սահմանում.
5.3) պետական հավատարմագրման կարգի և չափանիշների մշակում.
5.4) պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերի մշակում ու հաստատում.
5.5) փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի կնքում.
6) մասնակցություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը՝ իր իրավասության սահմաններում.
7) գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացման կազմակերպում.
8) գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.
9) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում.
10) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
11) իր իրավասության սահմաններում գիտության բնագավառի բյուջետային գործընթացի իրականացում.
12) Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացում:
Գիտության պետական կոմիտեի նախագահ` Հարությունյան Սամվել Գառնիկի
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Օրբելի եղբայրների փողոց 22
Կայք` www.scs.am
Էլ. փոստ` info@scs.am