Համակարգի կառույցներ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Մշակում էկրթության կառավարման համակարգի ռազմավարությունը և բարեփոխումների իրականացման մեթոդիկան կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթները և դրանց համապատասխան` պետական կրթական չափորոշիչները, ուսումնական հաստատությունների հենքային և օրինակելի ուսումնական պլանները, հիմնական և լրացուցիչ հանրակրթական և մասնագիտական կրթության պետական ծրագրերը,
Կազմակերպում է դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուղեցույցների, այլ ուսումնական գրականության ստեղծման աշխատանքները կրթության զարգացման պետական ծրագրերի գիտամեթոդական սպասարկումը կրթության և դաստիարակության բովանդակության գիտամեթոդական ապահովումը, այդ ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների համակարգումը,
Իրականացնում է կրթական համակարգի պաշտոնական տեղեկագրերի, փորձնական դասագրքերի և ձեռնարկների հրատարակումը, այլ հրատարակչական գործունեություն, հրատարակված նյութերի բաժանորդագրություն, իրացում մանկավարժական մասնագիտական գրադարանային ֆոնդի, ուսումնական ձայնատեսադարանների, ֆիլմադարանների, մանկավարժության պատմության արխիվի և թանգարանային ֆոնդերի ձևավորումը և պահպանումը:
Ղուկասյան Նորայր Աղաբեկի
տնօրեն
Երևան 0005, Տիգրան Մեծի պողոտա, 67 շենք
Էլ.փոստ` info@aniedu.am
Հեռ. (374 10) 57-21-00
Կայք` http://www.aniedu.am
ԿԾԿ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ)
ՀՀ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հիմնադրվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 298-Մ հրամանով: «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հիմնական նպատակը ՀՀ կրթության ոլորտում որակի, համապատասխանության, հասանելիության և արդյունավետության բարելավման ուղղված ծրագրերի իրականացումն է:
Հովհաննիսյան Գրիշա Սերգեյի
տնօրեն
Երևան 0070, Ս. Վրացյան 73
Հեռ.(374 10) 57-56-90
Ֆաքս` +374 (10) 55 97 50
էլ.փոստ` cfep@arminco.com
Կայք` http://www.cfep.am/
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է 2005թ. համաձայն ՀՀ Կառավարության որոշման և սկսել է իր գործունեությունը 2006թ. հունվարից: ԱՓՇԱՏԿ-ի ստեղծման նախադրյալ են հանդիսացել ՀՀ կառավարության կողմից 2004թ. Լիսաբոնի որակավորումների ճանաչման կոնվենցիայի վավերացումը և 2005թ. Բոլոնյան գործընթացին միանալը: Լիսաբոնի կոնվենցիան և Բոլոնյան գործընթացը ուղղված են համադրելի ու դյուրընթեռնելի կրթական համակարգի ստեղծմանը, որը կնպաստի որակավորումների արդար և արագ ճանաչմանը և շարժունության խթանմանը: ԱՓՇԱՏԿ-ը հանդիսանում է միջազգային ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցի լիիրավ անդամ: ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ ջանքերով։
Հարությունյան Գայանե Վիլիկի
Գործադիր տնօրեն
Երևան 0010, Ամիրյան փ. 27
Հեռ/ֆաքս. (374 10) 53 09 04
Էլ.փոստ՝ info@armenic.am
Կայք` http://www.armenic.am/
ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 408-Ն որոշմամբ: Կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է:
Պողոսյան Արտակ Ավետիքի
տնօրեն
Երևան 0070, Ս. Վրացյանի 73,
Հեռ. ( 37410) 578 453 կամ 578 455
Ֆաքս` ( 37410) 578-456
էլ.փոստ` ktak@arminco.com
Կայք՝ http://www.ktak.am
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մինասյան Գագիկ
գլխավոր խմբագիր
Հեռ. (374 10) 57-49-56
էլ.փոստ` krtutun@yandex.ru