ԱՐԱՅԻԿ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 2-ին Երևանում

1986-1996թթ. սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում
1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան
1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում 
2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին») 
Գիտական 6 հոդվածի հեղինակ է 
2007թ.-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է 
2005-2006թթ. աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար, 2010-2011թթ.` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու, 2013-15թթ.` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու
2008թ. եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր 
2011թ.-ից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է
Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է 
2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է
2007-2010թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում
2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ 
2015-2016թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ
2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ
2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ
2018թ. մայիսի 11-ին ՀՀ կրթության և գիտության նախարար
2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։