Աշխատանքային քննարկում` ՄԿՈՒ ոլորտի հիմնախնդիրների շուրջ
2018-03-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է ՀՀ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր՝ վերհանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև մատնանշել հետագա անելիքներն ու ծրագրերը: Նախարարի խոսքով՝ ներկայումս ՄԿՈՒ ոլորտում առկա է կրթության որակի խնդիր, հետևաբար աշխատանքների մեթոդոլոգիան և ոճը փոխելու անհրաժեշտություն…
Ներկայացվել է ֆինանսական կրթության տարրերի ներդրումը
2018-03-02
2017 թվականի սեպտեմբերից ՀՀ հանրակրթական 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվել են փորձնական ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ բանկի խորհրդի…
Հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
2018-03-02
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ:
Հանդիպման առանցքում եղել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է,…
Պարգևներ` ասորական համայնքի դպրոցի տնօրեններին
2018-03-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով մատաղ սերնդի կրթության, դաստիարակության և ասորերեն լեզվի, մշակույթի զարգացման ու պահպանման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Լազարևան և ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Սիմոնովան պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության…
Աշխատանքային քննարկում` հանրակրթության բովանդակային փոփոխությունների վերաբերյալ
2018-03-01
ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի թիվ 112 ավագ դպրոցում տեղի է ունեցել հանրակրթության պետական չափորոշչին նվիրված աշխատանքային քննարկում, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, մի շարք ավագ դպրոցների տնօրեններ, դպրոցի առարկայական…