ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2018-02-07
Հունվարի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 767-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության …
Կայացել է հայ-իրանական hամատեղ կոմիտեի անդրանիկ նիստը
2018-02-06
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակում Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական hամատեղ կոմիտեի անդրանիկ նիստը, որը գլխավորել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը և ԻԻՀ միջազգային գործերում գիտության նախարարի…
Քննարկվել են բուհերի դասակարգման և հաշվետվողականության մոդելներ
2018-02-05
Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումներին նվիրված հերթական աշխատաժողովն է տեղի ունեցել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:
Կարևորելով քննարկումը՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդգծել է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում…
Լևոն Մկրտչյանն ընդունել է Լիբանանի դեսպանին
2018-02-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ողջունելով հյուրին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանը մշտապես եղել է հայկական սփյուռքի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ իր ծանրակշիռ տեղն ունի կրթական հաստատություններից՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը:
ՀՀ ԿԳ նախարարը…
Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է. Կարեն Կարապետյանն այցելել է Կրթության և գիտության նախարարություն
2018-02-01
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի և մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային և մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման…