Հայ-ռուսական կրթական հարաբերությունները՝ հանդիպման առանցքում
2019-02-05
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության խորացման հեռանկարները։ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի շրջանակում…
Փախստականների կրթական որակավորումների ճանաչման խոչընդոտները հաղթահարելի են
2019-02-04
2019թ. հունվարի 29-31-ը «NACAR-Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակներում ԱՓՇԱՏԿ-ը նորվեգացի գործընկերների հետ համատեղ իրականացրել է փախստականների կամ փախստականի կարգավիճակ ունեցող 12 անձանց որակավորումների գնահատում` 10 տարբեր երկրներից: Ոչ լիարժեք կրթական փաստաթղթեր ներկայացվել էին Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Աֆղանստանի, Իրանի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի, Իսրայելի և Պաղեստինի քաղաքացիների…
Դասագրքերի վերանայման խնդիրը՝ քննարկման առանցքում
2019-02-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ դպրոցական դասագրքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նախարարության և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը քննարկվել են հանրության և մասնագետների շրջանում դասագրքերի բովանդակության վերաբերյալ առկա մտահոգությունները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև դասագրքերի քաշի հետ կապված…
ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է
2019-02-01
«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ: Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է:
Նախարարությունը տեղեկացնում է, որ սույն տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա…
Վայքի, Ջերմուկի և Բերդի դպրոցներում կբացվեն անգլերենի ակումբներ
2019-02-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այսօր «Մարիոթ» հյուրանոցում ստորագրել են համագործակցության հուշագիր:
Այս նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանի մարզային դպրոցներում անգլերենի ակումբների հիմնադրման երկրորդ փուլը` «Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում: