ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2019-02-20
Փետրվարի 21-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327, 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 և 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Մագիստրոսական թեզերը` մարզի զարգացման ծրագրերի հիմքում
2019-02-19
Արարատի մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում այսօր մարզպետարանի և ՀՀ մի շարք առաջատար բուհերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզի արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, կառավարման, զբոսաշրջության, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրները որպես ուսանողների մագիստրոսական թեզերի թեմաներ հաստատելու վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ողջունել է Արարատի…
«Կայուն դպրոցական սնունդը»` կառավարության նոր ծրագրում
2019-02-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն ընդգծել…
Թումանյանական տոնակատարությունները վերածենք համազգային տոնախմբության. Ա. Հարությունյան
2019-02-18
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողով` նվիրված մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը. «Երբ ստանձնեցի կառավարական հանձնաժողովի նախագահի պարտականությունները, թերթում էի միջոցառումների ծրագիրը և հասկացա, որ ցանկացած ոք այն…
Նամականիշի մարմամբ մեկնարկել են Թումանյանի 150 ամյակի հոբելյանական միջոցառումները
2019-02-18
Հովհաննես Թումանյանի թանգարանում, փետրվարի 18-ին տեղի է ունեցել գրողի 150-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության և գիտության նախարար, Հ. Թումանյանի 150 -ամյակի առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ…