Դասագրքերի վերանայման խնդիրը՝ քննարկման առանցքում
2019-02-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ դպրոցական դասագրքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նախարարության և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը քննարկվել են հանրության և մասնագետների շրջանում դասագրքերի բովանդակության վերաբերյալ առկա մտահոգությունները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև դասագրքերի քաշի հետ կապված խնդիրները: Հանձնարարավել է շարունակել բազմակողմանի քննարկումները նաև հաջորդ շաբաթ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: