Կրիմինալիստիկական ուսումնական կենտրոն` ՀՀ բուհերի համար
2019-02-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Գլաձոր» համալսարանում ներկա է գտնվել Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» դրամաշնորհային բաղադրիչի շրջանակում: Ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, փորձագիտական սենյակներով և միջոցներով հագեցած կենտրոնը նպատակ ունի աջակցել եվրոպական չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։ Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնը բաց կլինի Հայաստանի…
Պարգևներ` «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին
2019-02-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը: Ողջույնի խոսքում ԿԳ նախարար նշել է, որ նման մրցութային միջոցառումներն արդարացված են, եթե մրցույթին մասնակից ուսանողները, նույնիսկ հաղթող չճանաչվելու պարագայում, չեն վիճարկում նախագծի իրականացումը` անաչառության տեսանկյունից: «Ուսանողակենտրոնությունը մեր կարևոր ուղենիշներից…
Ուսման վարձի զեղչ` երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների համար
2019-02-15
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը` ուսման վարձի զեղչի նպատակով:
Ծրագրին կարող են դիմել ՀՀ…
Մեկնարկել է ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչերի փաստաթղթերի ընդունելությունը
2019-02-15
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով:
Ծրագրին կարող են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական…
Էրազմուս+ նախագծերի համատեղ տեղեկատվական սեմինար
2019-02-14
Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական Միության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող Էրազմուս+ INNOCENS «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում» և HERITAG «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» նախագծերի համատեղ տեղեկատվական սեմինար: Կրթության և գիտության նախարարությունը…