ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2019-01-23

Հունվարի 24-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Արտյոմ Հարությունյանին, Արթուր Ստեփանյանին, Վանուշ Մանուկյանին, Զոհրաբ  Մինասյանին, Դավիթ  Հակոբյանին,Հրաչ  Քառյանին,  Սամվել Աբովյանին, Արման …

Նախարարն այցելել է «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական վարժարան

2019-01-19

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական վարժարան: Նախարարը շրջել է դպրոցում, զրուցել պատասխանատուների և աշակերտների հետ, ինչպես նաև ծանոթացել ուսումնական ծրագրերին:

Արայիկ Հարությունյանը վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար

2019-01-19

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Արայիկ Հարությունյանին ՀՀ կրթության և գիտության նախարար նշանակելու վերաբերյալ։

Շարունակվում է Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցն ԱՄՆ

2019-01-18

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի շարք…

Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ

2019-01-17

Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի դպրոցներ: Արայիկ Հարությունյանը նախ այցելել է ԱՐ. ԴԻ. Վայթ տարրական դպրոց, որտեղ կրթությունն իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է դպրոցի պատասխանատուների և տնօրենի հետ, քննարկել մի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։