«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ, սակայն պետք է լուծել առկա խնդիրները. Արայիկ Հարությունյան
2019-02-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Շախմատ» առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի հետ Խ. Աբովյանի անվան պետական հայկական մանկավարժական համալսարանում: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մանկավարժական համալսարանի մասնագետներ: Հանդիպման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարար…
Քննարկում․ «Արդի կրթական զարգացման հեռանկարները»
2019-02-22
«Մենք ունենք գրված կրթական չափորոշիչներ, որոնք ըստ էության վատը չեն։ Երբեմն առանց չափորոշիչների պահանջներին հետևելու՝ գրվել են ծրագրեր, դասագրքեր, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ խնդիրներ։ Մենք պետք է հասկանանք, թե ի վերջո կրթական գործընթացի արդյունքում ինչպիսի աշակերտ ենք ուզում ունենալ։ Այս մասին բազմիցս ասել եմ, այժմ էլ կրկնում եմ՝ ցանկանում…
Խորհրդակցություն Մայրենիի օրվան նվիրված
2019-02-21
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի է ունեցել Մայրենիի օրվան նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ինստիտուտի անվանի լեզվաբանները, երիտասարդ գիտաշխատողները, Կրթության և գիտության նախարարության և Լեզվի կոմիտեի ներկայացուցիչներ: Քննարկվել են լեզվապահպանության, լեզվի ուսուցման, կանոնակարգման, զարգացման, լեզվամշակույթի և լեզվաքաղաքականությանը վերաբերող հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ…
Անվտանգ համացանցային միջավայր աշակերտների համար
2019-02-21
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ծրագրի շրջանակում։ Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ Ucom ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ»…
Զարգացման երկու կենտրոն՝ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում
2019-02-21
Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է բարելավել 17-20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներին լրացուցիչ դասընթացների միջոցով աջակցել աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային ոլորտի…