Տարկետում` կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների
2019-01-24
ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին…
Այսօր Կրթության միջազգային օրն է
2019-01-24
Սիրելի՛ գործընկերներ,
Այսօր առաջին անգամ նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կրթության միջազգային օրը։ Այսուհետ այդ օրը մեզ համար կարևոր առիթ է դառնալու վերահաստատելու մեր այն համոզումը, որ կրթությունը՝ իբրև համընդհանուր իրավունք, հասարակական բարիք և պետության պարտավորություն, մեր երկրի զարգացման կարևորագույն հենասյուներից է։
Մենք դժվարին խնդիրներ ենք ժառանգել նախորդներից՝ կիսաքանդ, քաղաքական…
Արևիկ Անափիոսյանը մասնակցում է Համաշխարհային կրթական ֆորումին
2019-01-24
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Լոնդոնում մասնակցում է Համաշխարհային կրթական ֆորումին, որի ընթացքում նա հանդես է եկել ելույթով: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում ստեղծարար մոտեցումների ներդրման մի շարք հաջողված օրինակներ:
«Համաշխարհային կրթական ֆորում-2019»-ը մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրթության նախարարների, ոլորտի…
ՃՇՀԱՀ-ն հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ ունի
2019-01-23
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստին «Կամուրջշին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր` բուհերում
2019-01-23
ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում ձևավորվել են հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր:
Այսօր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին տեխնիկական գիտությունների թեկնածու, Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընտրվել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հիշեցնենք, որ մինչ այդ` հունվարի 22-ին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների…