ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2019-01-31
Հունվարի 31-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327, 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 և 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ընտրվել են խորհրդի նախագահներ
2019-01-30
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը:
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախագահ է ընտրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը:
«Ապահով համացանց» միջոցառմանն ընդառաջ
2019-01-29
Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման և համակարգման աշխատանքներին, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգության ապահովման գերակայություններին և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործող միջազգային և…
Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահներ` ևս երկու բուհում
2019-01-25
Այսօր կայացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստում բուհի խորհրդի նախագահ է ընտրվել Օլիմպիական փոխչեմպիոն,…
Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ
2019-01-25
2019 թվականի հունվարից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հայտարարել է մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Այդ նպատակով այսօր ԿԳ նախարարն անակնկալ այցեր է կատարել Արարատի մարզի մի շարք դպրոցներ, որի ընթացքում քննարկվել են մարզի կրթական խնդիրները: Անդրադառնալով հաճախումների հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել…