Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
2019-01-16
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի…
Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում արժանացել են 14 մեդալի
2019-01-15
Հունվարի 9-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադան, որին հայաստանյան թիմերը մասնակցում են 2005 թվականից: Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 83 թիմ /ընդհանուր առմամբ՝ 530 մասնակից/: ՀՀ թիմը, որում ընդգրկված էին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 15 և Քվանտ վարժարանի 7 սաներ, օլիմպիադայում արժանացել է 14…
2019 թվականին Երևանում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ
2019-01-11
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են՝ ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2019-01-09
Հունվարի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Աշխատանքային քննարկում պետական բուհերի ռեկտորների հետ
2019-01-09
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների /կառավարման/ խորհուրդների կազմերը, և առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր, որոնց ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները և բյուջեի կատարողականները, ինչպես…