Համաժողով՝ նվիրված ֆինանսական կրթության ներդրմանը դպրոցում
2018-07-11
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը և ՀՀ կենտրոնական բանկն այսօր կազմակերպել էին համաժողով՝ նվիրված ֆինանսական կրթության ներդրմանը դպրոցում և երիտասարդության շրջանում: Համաժողովին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:
Միջոցառման բանախոսներն անդրադարձել են աշակերտների և երիտասարդության շրջանում ֆինանսական կրթության կարևորության հարցերին, մասնավորապես ՏՀԶԳ-ի հետազոտության համաձայն՝ աշակերտները…
Դասագրքերի պատվերների ձևավորման գործընթացում պետք է առավելագույնս ապահովվի մրցակցային դաշտ և բացառվի որևէ սուբյեկտիվ մոտեցում. Արայիկ Հարությունյան
2018-07-10
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Մանմար», «Էդիթ Պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «Ոսկան Երևանցի», «Լույս», «Սպիկա» հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպման անհրաժեշտություն է առաջացել՝ քննարկելու առկա…
Ակտիվ քաղաքացին և որակյալ մասնագետը նոր Հայաստանի կերտման հիմքն են. Արայիկ Հարությունյան
2018-07-06
Հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով Գավառի պետական համալսարանում տեղի է ունեցել բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Հանդիսովոր միջոցառմանը ներկա է գտնվել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը հանձնել է մագիստրատուրայի գերազանց շրջանավարտների դիպլոմները և շնորհավորել բոլոր շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական որակավորում ստանալու կապակցությամբ: Նախարարի…
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
2018-07-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի կրթության և գիտության ոլորտում առկա ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը: ԿԳ նախարարը նշել է, որ կրթության…
Բրիտանական խորհրդի անգլերենի ակումբների արդյունքների ամփոփում
2018-07-03
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2017-2018 թթ.-ին Հայաստանի 7 մարզում հիմնել է անգլերենի ակումբներ, որոնց գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Ողջունելով ծրագրի մասնակից դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին՝ նախարարի տեղակալը կարևորել է ակադեմիական և գործնական գիտելիքների տարանջատումը: «Երեխաներին գործնական գիտելիքներ փոխանցելը հատկապես…