ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2018-06-15
Հունիսի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնա-գիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Պարտավոր եմ հանդես գալ ընդհանուր հանրակրթության շահերից. ԿԳ նախարարը հանդիպել է Արարատյան բակալավրիատի դպրոցների համայնքի անդամներին
2018-06-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արարատյան բակալավրիատի դպրոցների համայնքի անդամներին: Նախարարը ներկայացրել է Կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը Արարատյան բակալավրիատի վերաբերյալ, լսել վերապատրաստված ուսուցիչների և թեկնածու դպրոցների մտահոգություններն ու առաջարկները: Նշվել է, որ առաջիկայում նախարարությունը կքննարկի դրանք:
Միջազգային հաջողված փորձը կլինի բարեփոխումների առանցքում
2018-06-14
Ողջունելով պատվիրակությանը` նախարարը նշել է, որ նոր կառավարությունը կարևորում է բարեկամ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերությունների սերտացումը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ միջազգային հաջողված փորձը մեր երկրում ընթացող կրթության բարեփոխումների համար արդյունավետ է. «Գերմանիան այն երկրին է, որի հետ կրթության ոլորտում համագործակցության զգալի հաջողություններ ենք արձանագրել, ընդ որում՚…
Դպրոցների ապաքաղաքականացումը և կառավարման խորհուրդների ձևավորումը՝ որպես առաջնահերթություն
2018-06-12
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Արայիկ Հարությունյանը նախ ներկաներին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին, որը համակարգելու է հանրակրթության ոլորտը: Նախարարի խոսքով՝ մարզպետարանների կրթության վարչության աշխատանքից ավանդաբար մեծ դժգոհություն է եղել, որն առաջին…
Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կբացվի սեպտեմբերի 1-ին
2018-06-12
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Ողջունելով դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է կրթության ոլորտի զարգացումը և այդ համատեքստում կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը: Արայիկ Հարությունյանը բարեկամ երկրի հետ…