Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

2018-06-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
ԿԳ նախարարը կարևորել է կրթության համակարգում  հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նա ընդգծել է, որ նոր կառավարության կողմից գերակա ճանաչված կրթության ոլորտում ճապոնիայի հետ փոխգործակցության շրջանակում ծրագրերի և կուտակված փորձի…

62 900 սովորող մասնակցել է ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրին

2018-06-25

Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ մարզերի և Երևանի «Տեխնոլոգիա» առարկայի ավելի քան 130 ուսուցիչների հետ: Վերջիններս մասնակցել են ««Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի վերապատրաստման դասընթացներին և 2017-2018 ուստարում իրականացրել այդ ծրագրի փորձարկումը: Հանդիպումը կազմակերպվել էր՝ վերոնշյալ ծրագրի արդյունքները ամփոփելու…

Մեկնարկել է ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթը

2018-06-22

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար այսօր մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը: Մինչ հարցազրույցի մեկնարկը համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, գումարել է նիստ: 

Շարունակվում է դուալ կրթական համակարգի պիլոտավորումը ՀՀ քոլեջներում

2018-06-20

Երևանի պետական հումանիտար քոլեջի և «Փարիզ Հոթել», «Իմպերիալ Պալաս», «Լարկո Գրուպ», «Էքսպոմեդիա», «Կրիստալ Ռեզորթ Աղվերան» ՍՊ ընկերությունների միջև այսօր կնքվել են երկկողմանի փոխըմբռնման հուշագրեր՝ դուալ ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ: Միջոցառումը տեղի է ունեցել Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-06-20

Հունիսի 21-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների  N 2 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին»,  
«Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 15 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին», 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։