Աշխարհի կարևորագույն թեմաների բովանդակությանը հաղորդակցվելու ուղիղ ճանապարհը՝ անգլերենն է. Արայիկ Հարությունյան

2018-07-25

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս օտար լեզուների՝  այս դեպքում անգլերենի  դասավանդման հարցերին: Այսօր աշխարհի կարևորագույն թեմաների բովանդակությունն անգլերենն է, և այդ բովանդակությանը հաղորդակցվելու ուղիղ ճանապարհը նույնպես անգլերենն է»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անգլերենի խորացված ուսուցման արարողակարգային հուշագրի  ստորագրման ժամանակ:
Հաշվի առնելով ՀՀ հանրակրթական…

Նոր ուղիներ` հայ-վրացական կրթական համագործակցության

2018-07-25

Հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի  հանդիպման առանցքում:
Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական  բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի և դա է…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-07-25

Հուլիսի 26-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» (չզեկուցվող),
«Մի շարք քաղաքացիների  շարքային կազմի  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»  (չզեկուցվող),
«Հայաստանի Հանրապետության կառավարության…

«Կենսաբանություն» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

2018-07-24

2018 թվականի հուլիսի 15-22-ը Թեհրանում կայացել է 2017-2018 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների 29-րդ միջազգային օլիմպիադան, որի շրջանակում որոշում է կայացվել վերոնշյալ առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում՝ Ծաղկաձոր քաղաքում, 2022 թվականի հուլիսի 10-17-ը:
Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք միջազգային օլիմպիադային կմասնակցի ավելի քան 70 երկրի պատվիրակություն:

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԿԳՆ-ում կամավորական աշխատանք իրականացնող ուսանողների հետ

2018-07-23

Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Ռուս-հայկական համալսարանների մի խումբ ուսանողներ շուրջ երկու ամիս կամավորական աշխատանք են իրականացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

Այսօր կամավորների հետ հանդիպել է նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ քանի որ վերջին շրջանում կրկնապատկվել է քաղաքացիների դիմումների հոսքը, հետևաբար մարդկային հավելյալ ռեսուրսի անհրաժեշտություն է առաջացել: Արայիկ Հարությունյանը…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։