Հայաստանի և Ռումինիայի միջև կրթության ոլորտում համագործակցության ծրագիր
2018-07-27
Հուլիսի 25-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Ազգային կրթության նախարար Վալենտին Պոպան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Ռումինիայի ազգային կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին ծրագիրը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել կրթության ոլորտում փորձի, կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, կազմակերպել…
Դուալ համակարգ. ուսուցում և գործնական հմտություններ՝ միաժամանակ
2018-07-27
Մասնագիտական կրթության ոլորտում դուալ համակարգի ներդրման գործընթացի շրջանակում Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել մարզի մի շարք գործատուների հետ՝ Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:
Միջոցառման մասնակիցներին շնորհավորել է…
Մրցույթ` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար
2018-07-27
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։
Մարդուն առողջություն պարգևելն ամենամեծ առաքելությունն է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին
2018-07-26
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները:
Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին և…
Ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները. Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին
2018-07-25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:
Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է նշանակում լինել Հայաստանի զինված…