Մշակութային մասնագիտությունները հատուկ վերաբերմունք են պահանջում. քննարկում
2018-07-03
Միջին մասնագիտական ոլորտը տարիներ շարունակ պատշաճ ուշադրության չի արժանացել, չնայած իր դերով և նշանակությամբ մեծ գործառույթ և կարևորություն ունի հանրային կյանքում, ինչպես նաև տնտեսության և կրթության ոլորտներում: «Հոդված-3» ակումբում կազմակերպված «Մշակութային և միջին մասնագիտական կրթության հիմնահարցերը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես…
Ռեյմոնդ Գևորգյանն ընտրվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
2018-07-03
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը, որին ներկա էին խորհրդի 15 անդամից 11-ը: Նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով ներկայացրել է նիստի օրակարգը, այն է՝ ««Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի և տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում, հիմնադրամի…
Աշխատանքային խորհրդակցություն ԿԳՆ-ում
2018-07-02
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԿԳՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ առաջին դասարանցիների համար նախատեսվող էլեկտրոնային գրանցամատյանների, դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգի մշակման…
Ուսուցչի հեղինակության վերականգումն ազգային անվտանգության խնդիր է. Արայիկ Հարությունյան
2018-07-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի այս ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախարարը համալսարանի լավագույն շրջանավարտներին հանձնել է գերազանցության դիպլոմները: Արայիկ Հարությունյանը, ողջունելով մանկավարժականի շրջանավարտներին` շեշտել է, որ նրանք ընտրել են ամենապատասխանատու մասնագիտությունը. «Դուք Հայաստանի Հանրապետության կրթության դեսպաններն…
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը
2018-07-02
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 16 երկրներից ժամանած ավելի քան վեց տասնյակ մանկավարժներ:
Վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` կարևորելով դպրոցի դերակատարումը հանրային կյանքում. «Նոր Հայաստանում ուսուցչի կերպարը պետք է…