Քննարկվել են կրթության և գիտության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

2018-06-29

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են կրթության և գիտության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Սարդարապատից Արցախ». շարադրությունների և նկարչական աշխատանքների համահայկական մրցույթ

2018-06-27

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի պետական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր «Սարդարապատից Արցախ» խորագրով շարադրությունների և նկարչական աշխատանքների համահայկական մրցույթ: Մրցույթին ներկայացվել էր 600 շարադրություն և 200 նկար Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր դպրոցներից:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովներն ամփոփել էին…

Արայիկ Հարությունյանը կոչ է արել խրախուսել ընթերցանությունը

2018-06-27

«Անտարես» հրատարակչությունը, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ մշակույթի նախարարությունների, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ, այս տարի ևս անցկացրել է ընթերցանության հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան անցկացվել է ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների շրջանում: 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով հաղթողներին և նրանց ծնողներին, նշել…

«Հայ-չինական բարեկամության դպրոցը» հայտարարում է ընդունելություն

2018-06-27

«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը սկսում է 5-ից 9-րդ դասարանների սովորողների ընդունելություն:
Դպրոցը հանդիսանում է չինարենի խորացված ուսուցմամբ պետական հանրակրթական անվճար ուսումնական հաստատություն: Դպրոցում սովորողների թիվը սահմանափակ է: Դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն:
Գրանցման համար անհրաժեշտ է դիմել Կոնֆուցիուսի ինստիտուտ, սույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 15-ը, աշխատանքային օրերին, ժամը՝…

Ամփոփվել են «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքները

2018-06-26

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհակալագրեր է հանձնել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրում ներառված դպրոցներին և ուսուցիչներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրի շրջանակում երեխաներին ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ են փոխանցվել, որոնք հնարավորություն կտան որոշակի հմտություններ և ֆինանսական գիտելիքներ ունենալով՝ հետագայում…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։