Արմավիրի մարզում սեպտեմբերից կանցնեն համընդհանուր ներառական կրթության. տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը
2018-08-22
Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ:
Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը…
Քաղաքացիների ընդունելություն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ
2018-08-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 23-ը: Ներկայացված հարցերը վերաբերվել են հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության ոլորտներին: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև առաջարկություններ, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և…
Հատուկ դպրոցներում սովորող երեխաները պետք է օգնեն հասարակությանը հաղթահարել վստահության պատնեշը. ԿԳ նախարարի տեղակալ
2018-08-17
Համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանարպետության կառավարության որոշմամբ Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցեղ երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցը և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցեղ երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Նշված հաստատություններում սովորող ավելի քան 160 աշակերտները սեպտեմբերի 1-ից հաճախելու են հանրակրթական դպրոցներ:
…Քննարկվել են օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ
2018-08-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ նախարարը մարզերի կրթության պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մի շարք խնդիրների վրա: «Ակնհայտ է, որ դպրոցներում բավականին կրճատվել են դրամահավաքության երևույթները, սակայն բացառված չէ, որ դեռևս…
Աշակերտներն անվճար կայցելեն մշակութային հաստատություններ
2018-08-16
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակույթի նախարարության հետ համատեղ նոր ուսումնական տարվանից սկսում է նոր կրթամշակութային ծրագիր: Ներդրվում է մշակութային հաստատություններ այցելության աբոնեմենտային համակարգ. ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելել երեք մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն:
Այս մասին Ս. Փարաջանովի…