Համընդհանուր ներառումը համակեցության նոր մակարդակ է. Արայիկ Հարությունյան
2018-09-01
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ այս տարվանից անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության: Նախարարը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ, ներկա է գտնվել Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի սեպտեմբերմեկյան հանդիսությանը: Շնորհավորելով դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին` նոր ուսումնական տարվա…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորանքի խոսքը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
2018-09-01
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ
Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն ու կրթությունը վերստին դառնում են կարևորագույն արժեք: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Ժամանակակից աշխարհում…
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության և գիտության նախարարը քննարկել են կրթության ոլորտի հարցերը
2018-08-31
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Շնորհավորելով նախարարին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը նրան արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներ է հղել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի և եկեղեցու համագործակցությանն առնչվող հարցեր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը…
Վարչապետը պարգևատրել է կրթական մրցույթներում լավագույն արդյունքը գրանցած աշակերտներին
2018-08-31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակիցներին և մրցանակակիրներին, Հայաստանում և Արցախում հանրապետական օլիմպիադաներում տարբեր տարիքային խմբերի լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին:
Նախարարները բաց դասեր կվարեն տարբեր դպրոցներում
2018-08-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կայցելի Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոց: Նախարարը կազդարարի Արմավիրի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին: Ա. Հարությունյանը կմասնակցի նաև մարզի մի շարք դպրոցների տոնական միջոցառումներին:
ԿԳ նախարարի առաջարկով Կառավարության անդամները նույնպես սեպտեմբերի 1-ին և…