Հայաստան-Արցախ. կրթության երկու համակարգերի ինտեգրում

2018-08-27

Օգոստոսի 26-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումն Արցախի Հանրապետության գործընկեր Նարինե Աղաբալյանի, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակիցների, ինչպես նաև Արցախի դպրոցի տնօրենների հետ։ Քննարկվել են հայկական երկու պետությունների հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր, նոր ուսումնական տարվա մեկնարկին  ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ու…

Օգոստոսյան խորհրդակցություններ` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում

2018-08-27

Ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում շարունակվում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մարզային այցելությունները: Օգոստոսի 25-ին նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի  մարզերի դպրոցների պատասխանատուների հետ:

Նախարարը  ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները, հստակեցրել  կրթության ոլորտում  նախարարության որդեգրած …

Սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ բոլոր դպրոցներում

2018-08-24

 Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Երևանի հանրակրթական դպրոցներից մեկում:

«Հայ-չինական բարեկամության դպրոց» ընդունվածների ցուցակ

2018-08-24

Oգոստոսի 22-ին  «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  կողմից ստեղծված հանձնախումբը  հրապարակել է 5-9-րդ դասարան ընդունված աշակերտների ցուցակը: Աշակերտներին ընտրվել են   յուրաքանչյուր աշակերտի վերջին մեկ ուսումնական տարվա առաջադիմության միջին թվաբանականի հաշվարկով:
Ստորև ներկայացնում ենք դպրոց ընդունված աշակերտների ցուցակը:

Նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանն ամփոփել է մարզային այցելության արդյունքները

2018-08-23

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի թվով 17 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ  ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին,  2018-2019 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել օպերատիվ լուծումներ պահանջող…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։