Նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը

2018-08-13

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է…

Լևոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ խորհրդի նախագահ

2018-08-09

Տեղի է ունեցել  Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են  խորհրդի 24 անդամից 14-ը։ Նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել:

Նոր հուշագիր` ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ

2018-08-09

Կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում անգլերենի իմացության մակարդակի բարձրացման վերաբերյալ:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է անգլերենի դասավանդման, լեզվի ակումբների հիմնադրման և արտադասարանական միջոցառումների միջոցով բարձրացնել Հայաստանում անգլերենի ուսուցման և իմացության մակարդակը: «Անգլերեն ուսուցում» ծրագրի…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-08-08

Օգոստոսի 9-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
 

Մարդկային կապիտալի զարգացումն ապագային ուղղված ներդրում է. Ա. Անափիոսյան

2018-08-08

ՀՀ կրթության և գիտության նախարարի  տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի մարդկային զարգացման ծրագրի տարածաշրջանային ղեկավար Լիրե Էրսադոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ մարդկային կապիտալի ծրագիրը, որին Հայաստանը միացել է այս տարվա հուլիսին և դարձել ծրագրի վաղ ներդնողներից: Ծրագրի իրականացմամբ զբաղվող թիմն այս փուլում նպատակ ունի հաշվել Հայաստանի մարդկային…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։