
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2018-08-16
Օգոստոսի 9-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին
2018-08-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու…

Հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը
2018-08-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
Համաձայն հրամանի` տարրական դպրոցում /առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ/ դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ…

Համատեղ ասուլիս
2018-08-13
Օգոստոսի 16-ին, ժամը 13:30-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում (Հասցե՝ ք. Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղ. 15, 16, Պարոնյան 15 շենքի հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսում կազդարարվի երկու նախարարությունների համատեղ նոր ծրագրերի մեկնարկը:

Նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-սիրիական կրթական կապերին առնչվող հարցեր
2018-08-13
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում հայ-սիրիական հարաբերությունների արդյունավետ փորձ կա. «Ինքս ժամանակին սովորել եմ Դամասկոսում` խորացնելով արաբերենի իմացությունները: Բարեկամական վերաբերմունքը, որ տեսել եմ այնտեղ…