ՀՀ ԿԳ նախարարի խոսքը ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հրաժեշտի արարողության ժամանակ

2018-08-07

Հայաստանի գիտությունը մեծ կորուստ կրեց. կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հասարակական-քաղաքական անվանի գործիչ,  պինդ մարմնի մեխանիկայի հայկական դպրոցի հիմնադիր Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը: 
Սերգեյ Համբարձումյանը ժամանակակից մեխանիկայի բնագավառում խոշորագույն գիտնականներից էր, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառում մի շարք գիտական նորագույն ուղղությունների հիմնադիր: Նրա հեղինակած տեսությունները…

Բարձրագույն կրթության հիմնախնդիրները` քննարկման առանցքում

2018-08-07

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակության կազմում օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով  գտնվել է Վրաստանում:

Այցի շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԿԳ նախարարի բարձրագույն կրթության և գիտության ոլորտը համակարգող տեղակալ Ալեքսանդր Թեվզաձեի հետ, ում հետ քննարկվել են…

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

2018-08-04

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով հայտնում է, որ կյանքի 97-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, համաշխահային հեղինակություն վայելող գիտնական, գիտությանու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական հայտնի գործիչ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից Սերգեյ Համբարձումյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի մասնակիցներին

2018-08-02

Ի սրտե ողջունում եմ Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի մասնակիցներին,  հյուրերին, կազմակերպիչներին։

Ուրախ եմ, որ խորհրդաժողովը Հայաստանում է հավաքել արտերկրում հայկական կրթության ու դաստիարակության հարցերով նվիրյալներին՝ ուսուցիչներին և ազգային կրթության գործի պատասխանատուներին։
Արտերկրի յուրաքանչյուր կրթօջախ ջանքեր չի խնայում հայերենը, հայ միտքը, բանավոր ու գրավոր խոսքը պահպանելու համար: Մեր մշակութային ինքնությունն…

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ելույթը Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովում

2018-08-02

Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ և հյուրեր.

Շնորհավորում եմ 2018 թվականի խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ: Խորհրդաժողովն իր ձևաչափով խորհրդանշական է, քանի որ սփյուռքի հետ կրթական փոխհամագործակցությունը Հայաստան-սփյուռք փոխառնչությունների կարևորագույն բաղադրիչներից է, հայ մանկավարժական մտքի և կրթական գործի զարգացման կարևորագույն գրավական:

Այսօր կրթության դաշտում վերարտադրվում և ձևավորվում են արժեքներ, որոնք լինելու…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։