Օգոստոսյան խորհրդակցությունները հատեցին եզրագիծը

2018-08-30

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագ, մասնավոր և հատուկ դպրոցների տնօրենների հետ: Անդրադառնալով 2018-2019թթ. նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` նախարարը նշել է, որ այս տարի ուսումնական պլանի փոփոխություն տեղի չի ունեցել` հաշվի առնելով, որ բովանդակային փոփոխությունենրի համար ժամանակ է պահանջվում: Սակայն այժմ…

Բացվել է ՀԲ վարկային ծրագրով հիմնանորոգված Արարատի ավագ դպրոցը

2018-08-30

Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել են Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցված Արարատի ավագ դպրոցի բացմանը: Ուսումնական տարին այս դպրոցի աշակերտները կդիմավորեն նոր շենքում, որն ապահովված է ժամանակակից կրթության համար նախատեսված բոլոր պայմաններով` լաբորատորիաներ, սպորտդահլիճ, գրադարան, նորոգված դասասենյակներ և այլն:…

Արարատում ամփոփվել են օգոստոսյան մարզային քննարկումները

2018-08-30

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի կրթության ոլորտի խնդիրները։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի և կրթական ծրագրերի խնդիրներին: Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ գալիք…

Քաղաքական ուժերը դպրոցների վրա պետք է ունենան զրո ազդեցություն. Ա. Հարությունյան

2018-08-29

«Առաջիկայում նախատեսված Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը դպրոցների վրա պետք է ունենան զրո ազդեցություն: Եթե կլինեն դպրոցները քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձեր, ապա այդ խնդրով կզբաղվեն իրավապահ մարմինները»: Մոսկվայի տանը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նման հայտարարություն է արել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-08-29

Օգոստոսի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։