Քննարկվել են օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ

2018-08-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ նախարարը մարզերի կրթության պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մի շարք խնդիրների վրա: «Ակնհայտ է, որ դպրոցներում բավականին կրճատվել են դրամահավաքության երևույթները, սակայն բացառված չէ, որ դեռևս կարող են լինել նման դրսևորումներ, հետևաբար  հորդորում եմ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ուշադիր լինել այդ խնդրին: Հագուստի հետ կապված՝ ակնհայտ է, որ որևէ կարգավորմամբ դպրոցը չի կարող կոնկրետ հագուստ պարտադրել աշակերտին, սակայն, իհարկե, ծնողական խորհուրդը կարող համաձայնություն գալ՝ միատեսակ հագուստ կրելու վերաբերյալ»,-նշել է նախարարը՝ հետաքրքրվելով, թե տվյալ պահին մարզերն ինչ խնդիրներ ունեն, որոնք օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեն:

Մարզպետարանների կրթության վարչության պետերը հիմնականում անդրադարձել են դրույքների ձևավորման, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների, «Ազգային երգ ու պար» առարկայի, սահմանամերձ համայնքներում կադրերի ապահովման,  ինչպես ևաև ուսումնական պլանների վերանայման, օտար լեզուների դասավանդման և դպրոցական սննդի կազմակերպման խնդիրներին: Քննարկվել են նաև դասագրքերի և լիցենզիայի տրամադրման խնդիրներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օգոստոսյան խորհրդակցությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։