ՀՀ կրթության և գիտության նախարարության պարզաբանումը

2018-09-13

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներին ուղարկված ստանդարտ շրջաբերականը, որը տարածվել է համացանցում, «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է: Զորավարժությունները միտված են համապատասխան իրավիճակներում ճիշտ ուղերձներ մշակելու, կողմնորոշվելու, իրադրությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու գործընթացին: Սույն շրջաբերականը իմիտացիոն բնույթի էր, կատարման և տարածման ենթակա չէր: Սակայն որոշ մարդիկ այն տարածել են՝ առանց նշելու,…

Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախում կրթական ծրագրերի իրականացումը

2018-09-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անուշավան Աբրահամյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ ներդրած մեծ ավանդի համար: Արայիկ Հարությունյանը հատկապես կարևորել է հիմնադրամի՝ Արցախում  կրթական ծրագիր իրականացնելու մտադրությունը՝ ընդգծելով, որ ԿԳ նախարարությունը…

Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

2018-09-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթնացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարի շրջայացն սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործող Ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ…

Դադարեցվել է ատենախոսությունների պաշպանության ընդունելու գործընթացը

2018-09-10

ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր լրագրողներին է ներկայացրել մասնագիտական խորհուրդների դադարեցման պատճառներն ու հետագա գործընթացները: Բանախոսը նշել է, որ իր պաշտոնավարման երեք ամսիների ընթացքում փորձել է ուսումնասիրել մասնագիտական խորհուրդների վիճակը և առկա բոլոր խնդիրները: «Այն տեղեկությունների մեծ մասը, թե իբր ոլորտում առկա են կոռուպցիոն սխեմաներ, որակը չի…

Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին ընդառաջ

2018-09-07

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան այս տարի նշում է իր հիմնադրման 75-ամյակը, որի հոբելյանական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 17-18-ը: Մի շարք կազմակերպչական հարցերի և առաջիկա անելիքների շուրջ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության հետ: Նշվել է, վերոնշյալ աշխատանքները հավուր…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։