Հետազոտություն` սննդակարգի ազդեցությունը կրթության որակի վրա

2018-09-07

ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությունը   «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի  շրջանակում ընդլայնվում է նոր հետազոտական բաղադրիչով:

Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրել են  համաձայնագիր: Ըստ այդմ` Պարենի համաշխարհային ծրագրի…

Աշխատանքային այց Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններ

2018-09-05

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԿԳՆ նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի արհեստագործական ուսումնարան, Աբովյանի պետական և էներգետիկական քոլեջներ, ինչպես նաև Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջ և Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան: Նրանք ծանոթացել են ուսհաստատությունների շենքային պայմաններին և նյութատեխնիկական…

Երեխայակենտրոն և ներառական հասարակություն կառուցելու ճանապարհին

2018-09-05

Երևանում ընթանում է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)` Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
«Հանուն ընտանիքների միասնության» կարգախոսի ներքո միջազգային համաժողովի ընդհանուր նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը և հարթակ…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-09-05

Սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման…

«Ստեղծարար միտք» ծրագիրը նոր հնարավորություն է արվեստի կրթության համար

2018-09-04

Հայաստանում մեկնարկում է «Ստեղծարար միտք» (Creative Spark)  ձեռներեցության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը` ստեղծարար ոլորտում: Հայաստանը Բրիտանական խորհրդի աջակցությամբ իրականացվող «Ստեղծարար միտք» ծրագրում ընդգրկված 7 երկրներից է:
Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվել է այսօր` փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Եռակողմ հուշագիրը ստորագրել են…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։