Հայաստան-Արցախ. կրթության երկու համակարգերի ինտեգրում

2018-08-27

Օգոստոսի 26-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումն Արցախի Հանրապետության գործընկեր Նարինե Աղաբալյանի, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակիցների, ինչպես նաև Արցախի դպրոցի տնօրենների հետ։ Քննարկվել են հայկական երկու պետությունների հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր, նոր ուսումնական տարվա մեկնարկին  ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ու ոլորտի բովանդակային խնդիրները:
 Նախարար  Արայիկ Հարությունյանն  Արցախ այցելությունը կարևորում է կրթական երկու համակարգերի առավելագույն ինտեգրման համատեքստում։ 
Քննարկման վերջում Նարինե Աղաբալյանը Արայիկ Հարությունյանին պարգևատրել է Արցախի անկախության 30-ամյակի հուշամեդալով։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։