Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
2017-02-21
ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննությւոններին մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի…
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ գիրք նվիրելու խորհրդանիշ
2017-02-21
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները ծաղկեպսակ են դրել Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին:
Բացման խոսքում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշել է, որ գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում բուհում ամեն տարի մեծ շուքով է նշվել Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, իսկ վերջին տարիներին 4 գիտաժողով է…
«Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային միտում է»
2017-02-21
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացել է «Էրազմուս+» Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության շրջանակներում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը` մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքներ: Այն համակարգում է Հայկական…
Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լ. Մկրտչյան
2017-02-20
Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հաճելի անակնկալ են մատուցել Avedisian School Ավետիսյան դպրոցի աշակերտները: Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը և 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին նվիրել…
Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների
2017-02-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան…