ԿԳՆ-ում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն

2017-02-14

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի  «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն:…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-02-14

Փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2011 թվականի հունվարի…

Հանդիպում-քննարկում` մարզային 27 դպրոցների տնօրենների մասնակցությամբ

2017-02-14

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Երևանում կազմակերպել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 27 դպրոցների տնօրեններ: Հանդիպում-քննարկումը վերաբերել է հիմնադրամի և համայնքային դպրոցների միջև համագործակցությունը խթանելուն ուղղված գործողություններին, համատեղ ծրագրերի շարունակականության ապահովմանը և դրամաշնորհային ծրագրերին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ…

Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի մեկնարկ

2017-02-13

ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի մեկնարկի մասին: Վիրտուալ համայնքի ստեղծումը հնարավորություն կտա դպրոցներին, տնօրեններին, ուսուցիչներին ու աշակերտներին ապահով ու մասնագիտացված միջավայրում իրականացնել համագործակցային ծրագրեր հայերեն լեզվով, կատարել փորձի փոխանակում, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ։ Ազգային նախագծերում ձեռք բերված փորձն…

Նախարարն ընդունել է «Էրազմուս+»-ի փորձագիտական խմբին

2017-02-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի և «Էրազմուս+» ծրագրի  բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ:

Ողջունելով  ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է  ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։