Հայ-ռուսական կրթագիտական համագործակցությունը` հանդիպման առանցքում

2017-02-08

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթական համակարգում հայ-ռուսական  փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի  զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Նա ընդգծել…

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հարցազրույցը «ՀԱՅԵՐ» կայքին

2017-02-08

«...Գուցե շվեյցարականի նման չէ, բայց մեր կրթական ժամացույցն աշխատում է...». ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Չնայած, որ Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումը աշխատանքային ժամի ավարտին էր, որպեսզի զրուցենք առանց խանգարող հանգամանքների, այնուամենայնիվ մոտ երեսունհինգ րոպե սպասեցինք. կրթության և գիտության նախարարի մոտ էր «Քվանտի» տնօրենը: Ժամանակի պահանջն է: Սա չեմ գրում որպես դժգոհություն, քանի որ…

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպություններ

2017-02-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել`  «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` 
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, 
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, 
«Կրթություն առանց սահմանի» ՀԿ,
«Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ…

Նախարարը հանդիպել է ՀԳՄ նախագահության անդամների հետ

2017-02-03


Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը ՀԳՄ նախագահության անդամների հետ: Քննարկվել են «Գրականություն» և «Մայրենի լեզու» դասագրքերի հրատարակմանն առնչվող, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր: Լևոն Մկրտչյանը նշել է, որ առկա են մի քանի լուրջ ուղղություններ, որտեղ ստեղծագործական միությունների օգնության…

Մենթոր դպրոցները կունենան տեսադասերի կազմակերպման պատասխանատուներ

2017-02-03

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տեսադասերի և հեռավար կրթության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, տեսադասերի կազմակերպման մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների տնօրենները: Խորհրդակցությանը հրավիրված է եղել նաև AVC ընկերության ներկայացուցիչը: Ընկերությունը հեռավար…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։