Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների
2017-02-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 533 սենյակ) 2017 թվականի փետրվարի 20-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700, ընդմիջում` 13:00-14:00:
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդը սահմանած ժամկետում ներկայացնում է.
1) քննություններին մասնակցելու դիմում-հայտ /կից ներկայացված ձևի/
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):