ՏՏ գործիքների ներգրավումը՝ ժամանակի հրամայական
2017-02-16
Տեղի է ունեցել «ԻմԴպրոց» կրթական կայքի միջոցով կազմակերպված «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառումն իրականցվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, որին մասնակցել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 23 դպրոց: Մրցույթն անցկացվել է 2 փուլով, 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև:…
Ավագ դպրոցը չի կարող լինել հիմնական դպրոցի կրկնությունը. Լ. Մկրտչյան
2017-02-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում հանդիպում է ունեցել մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ, որտեղ քննարկվել են ավագ դպրոցների բարեփոխումների, մասնավորապես 2016-2017 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի արդյունավետության հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման…
Կայացել է ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը
2017-02-16
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի սկզբում խորհուրդը հաստատել է օրակարգը, այն է` ՀՀ Նախագահի հետ ԿԳ նախարարի հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի և ՀՀ կառավարության հանձնարարականների կատարման շրջանակում հանրակրթության ոլորտի զարգացման…
Ի գիտություն դիմորդների
2017-02-15
Հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի քննությունների ժամանակացույցը: Դիմորդները քննության օրերին կարող են ծանոթանալ կից նյութից:
ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդունել է ՌԴ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտորին
2017-02-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեկտոր, թատերական քննադատ Գրիգորի Զասլավսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական իստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Ռուսաստանի հետ կրթամշակութային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերը:…