Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

2017-02-21

ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննությւոններին մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից: Քննական թերթը ստանալու համար (ս/թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում:

Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին,
բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,
գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,
դ) 2 լուսանկար (3X4սմ չափսի):
Ըստ անհրաժեշտության` քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողովի կողմից կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր:
Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2017թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ 0010, Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 3-րդ հարկ, 312 սենյակ)՝ 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  58-95-26, 52-56-62  հեռախոսահամարներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։